Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը: Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: Նրանք են 51 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը: Արդեն հայտնի են վիճակահանության արդյունքները: Առաջին տուրում մեր բռնցքամարտիկներին բաժին են հասել ուկրաինացի մարզիկներ: Հիշեցնենք, որ Աստանայում խաղարկվում են օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ